Բшքվի դատարանում Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Դավիթ Իշխանյանը և Դավիթ Բաբայանը ցուցմունքներ են տվել

Փետրվարի 26-ին Բաքվի ռազմական դատարանում շարունակվել է ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դեմ շինծու մեղադրանքներով դատավարությունը:

653.jpg (74 KB)

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը, ԼՂ Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը և ԼՂ արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը ցուցմունքներ են տվել։

654.jpg (467 KB)

Դավիթ Իշխանյանը և Դավիթ Բաբայանը հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում առաջադրված մեղադրանքներում։

655.jpg (543 KB)656.jpg (485 KB)

ԼՂ մյուս գերեվարված նախկին նախագահը՝ Արայիկ Հարությունյանը, դատարանից լրացուցիչ ժամանակ է խնդրել ցուցմունքներին նախապատրաստվելու համար։

Հաջորդ նիստը կկայանա մարտի 3-ին։

Հիշեցնենք՝ 2548 դրվագով հավաքված կեղծ և ակնհայտ հորինված ապացույցների հիմքով որպես մեղադրյալներ են անցնում ընդհանուր առմամբ 15 անձինք՝ ԼՂ նախկին նախագահներ Արկադի ՂուկասյանըԱրայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, ԼՂ Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ԼՂ արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև քաղաքացիական անձինք՝ Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը:

ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով դատավարությունը առանձնացել է առանձին վարույթով:

Ադրբեջանի գլխավոր դատախազի որոշմամբ՝ 1987-ի հոկտեմբերից մինչև 2024-ի ապրիլի 22-ն ընկած ժամանակահատվածում կատարված իբր  «հանցագործությունների» առնչությամբ գլխավոր դատախազության և երկրի այլ քննչական մարմինների քննած 1389 քրեական գործերը միավորվել են մեկ վարույթում։

Շինծու մեղադրանքներով ռազմական հանցագործությունների համար մեղադրվող բոլոր նշված հայերի դատավարությունները մեկնարկել են հունվարի 17-ից:

Կիսվել սոց․ ցանցերում