Իլпն Մшսկը նշել է ԱՄՆ հաջորդ նախագահի անունը

ԱՄՆ հաջորդ նախագահը կարող է լինել ներկայիս փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, X սոցիալական ցանցում գրել է ձեռնարկատեր Իլոն Մասկը։

«Երբևէ եղած լավագույն փոխնախագահը և մեր ապագա նախագահը»,- ասել է նա։

Այսպես է Մասկը պատասխանել Վենսի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի՝ Միացյալ Թագավորությունում խոսքի ազատության մասին վերջերս տեղի ունեցած երկխոսության թեմայով օգտատերերից մեկի գրառմանը։

Կիսվել սոց․ ցանցերում