ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ԴԵՐԱՍԱՆՆԵՐՆ՝ ԸՍՏ FORBES-Ի

Forbes ամսագիրը հրապարակել է 2024 թվականի ամենաբարձր վարձատրվող դերասանների վարկանիշը։

Հաշվարկներում օգտագործվել են գործակալների, մենեջերների, իրավաբանների տվյալները, ինչպես նաև IMDbPro-ի և այլ աղբյուրների տվյալները:

Կինոարդյունաբերության հետ կապ չունեցող եկամուտները հաշվարկներում ներառված չեն։

Վարկանիշի առաջատարը Դուեյն «ժայռ» Ջոնսոնն է, ով արդեն 2020թ. գխավորել է ցանկը։

Նախորդ տարի նա վաստակել է 88 միլիոն դոլար, որի հիմնական մասը ստացել է «Առաքելություն. Կարմիր» և «Մոանա 2» ֆիլմերի հոնորարներից։

Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Ռայան Ռեյնոլդսը (85 միլիոն դոլար) և Քևին Հարթը (81 միլիոն դոլար):

Լավագույն 10-յակում են նաև Ջերի Սայնֆելդը (60 միլիոն դոլար), Հյու Ջեքմանը (50 միլիոն դոլար), Բրեդ Փիթը (32 միլիոն դոլար), Ջորջ Քլունին (31 միլիոն դոլար) և Ադամ Սենդլերը (26 միլիոն դոլար):

Ամենաբարձր վարձատրվող դերասանուհին եղել է Նիկոլ Քիդմանը (31 մլն դոլար), որը զբաղեցրել է 9-րդ տեղը ընդհանուր վարկանիշում:

Ցուցակում ընդգրկվել են նաև Ուիլ Սմիթը (26 միլիոն դոլար), Մարիշկա Հարգիթեյը (25 միլիոն դոլար) և Չենինգ Թաթումը (24 միլիոն դոլար):

 

Կիսվել սոց․ ցանցերում