Թմրանյութ ապօրինի պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով Աշտարակի համայնքային ոստիկանները ձերբակալել և բաժին են տեղափոխել Արուճ գյուղի 60-ամյա բնակչի։ Տղամարդը հայտնել է, որ տանն ունի մարիխուանա։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում խուզարկություն է կատարվել տղամարդու տանը։ Հայտնաբերվել է 800 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված և փամփուշտ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։
Թմրшնյութ ապօրինի պահելու դեպք են բացահայտել
