Մարտի 3-ին կայացել է Ազգային ժողովի խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Ինչպես հայտնում են ԱԺ-ից, քննարկվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և մարտի 4-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Մինչ նախագծերի հաստատվելը՝ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի առաջարկով հերթական նիստերի օրակարգի նախագծի երկրորդ մասից հանվել է Կառավարության հեղինակած ««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթը: Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Մարտի 4-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 20 հարց: Փոփոխություններ են կատարվել ԱԺ խորհրդի մի շարք որոշումներում:
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 20 հարց
