Մшսկ. Եվրոպական առաջնորդները հավերժական պшտերազմ են ցանկանում

ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը կարծում է, որ եվրոպական շատ երկրների ղեկավարներ «հավերժական պատերազմ են ուզում»։

«Նրանք հավերժական պատերազմ են ուզում։ Եվս քանի՞ ծնող կմնա առանց տղաների։ Քանի՞ երեխա կմնա առանց հայրերի։ Եթե հետևենք նրանց տրամաբանությանը, հակամարտությունը երբեք չի ավարտվի», – գրել է ձեռնարկատերը X-ի էջում։

Ավելի վաղ Մասկը կարծիք էր հայտնել, որ Վլադիմիր Զելենսկին չի ձգտում լուծել ուկրաինական հակամարտությունը, այլ ավելի շուտ՝ «հավերժական պատերազմ» մղել։

Կիսվել սոց․ ցանցերում