Ճապոնիան վստահություն է հայտնել այն ամեն կերպ պաշտպանելու ԱՄՆ-ի պատրաստակամությանը

Ճապոնիայի իշխանությունները բացարձակապես վստահ են, որ Միացյալ Նահանգները, անվտանգության երկկողմ պայմանագրի շրջանակներում, հավատարիմ է իր պաշտպանությանը բոլոր միջոցներով, այդ թվում՝ միջուկային։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիմասա Հայաշին՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները ամերիկա-ճապոնական պաշտպանական դաշինքի մասին։

«Մենք բացարձակապես վստահ ենք, որ Միացյալ Նահանգները կկատարի Ճապոնիա-ԱՄՆ Անվտանգության պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները՝ օգտագործելով իր բոլոր հնարավորությունները՝ ներառյալ միջուկայինը»,-ասել է նա։

Հայաշին նաեւ խոստացել է, որ ճապոնական կողմը կշարունակի սերտորեն համագործակցել Թրամփի վարչակազմի հետ՝ Ճապոնիա-ԱՄՆ պաշտպանական դաշինքն ամրապնդելու համար։

Այս տարվա փետրվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իսիբայի առաջին բանակցություններից հետո ամերիկյան կողմն արդեն հաստատել է իր հանձնառությունը պաշտպանելու Ճապոնիան բոլոր միջոցներով, այդ թվում՝ միջուկային զենքով, ինչը եղել է ամերիկյան կողմի հետևողական դիրքորոշումն այս տարիների ընթացքում։

Կիսվել սոց․ ցանցերում