ԱՄՆ-ն չեղարկում է USAID-ի ծրագրերը․ Ռուբիո

Միացյալ Նահանգները պաշտոնապես չեղարկել են USAID-ի՝ ԱՄՆ զարգացման գործակալության ծրագրերի 83 տոկոսը: Այս մասին X-ում գրել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Որոշումը կայացվել է 6-շաբաթյա դիտարկումների արդյունքում։

«5200 արդեն լուծարված պայմանագրերի վրա տասնյակ միլիարդավոր դոլարներ են ծախսվել ոչ ի շահ ԱՄՆ-ի, երբեմն՝ նույնիսկ ի վնաս ԱՄՆ շահերին։ Կոնգրեսի հետ խորհրդատվություններից հետո, պետքարտուղարությունը մտադիր է ուժի մեջ մնացած շուրջ 1000 ծրագրերն ավելի արդյունավետ կառավարել»,- գրել է Ռուբիոն։

Կիսվել սոց․ ցանցերում