Հայանիստում ապօրինի ջրառ է կшսեցվել

Ջրային ռեսուրսների պահպանմանն ուղղված միջոցառումների շրջանակում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արարատի մարզի Հայանիստ բնակավայրում գործող «Մ.ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ում արձանագրել են խախտումներ։

Ճանապարհաշինություն իրականացնող Ընկերությունը  տարածքի փոշենստեցման և լվացման նպատակով՝ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորից կատարել է ապօրինի ջրառ։

Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի խորքային հորի շահագործումը կասեցվել է։  Տնտեսավարողը ենթարկվել է վարչական պատասխանատվության։

Աղբյուր` Panorama.am
Կիսվել սոց․ ցանցերում