Մարտի 11-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրության հատուկ շրջայց գրող, հաղորդավար Ավետ Բարսեղյանի
հետ: Շրջայցի 15 մասնակիցները հնարավորություն են ունեցել տեսնելու Անահիտ աստվածուհու հայտնի արձանը և ծանոթանալու մայրության թեմային նվիրված պատմական նմուշների յուրահատուկ հավաքածուին հետաքրքիր մեկնաբանությամբ։





