Հումանիտար հարցերը, գերիների խնդիրները, դուրս են մնացել խաղաղության համաձայնագրի տեքստից։ ԱԺ-ում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա նշեց, որ Ադրբեջանի և միջազգային գործընկերների հետ շարունակական քննարկումներում մշտապես ուշադրության կենտրոնում են եղել այն հարցերը, որոնք դուրս են մնացել խաղաղության համաձայնագրի տեքստից, կամ չեն տեղավորվում սահմանազատման գործընթացում, ապաշրջափակման վերաբերյալ խոսակցության մեջ։
«Հումանիտար հարցերի լուծումն ու, առաջին հերթին, գերիների պատանդառված և այլ պահվող անձանց ազատ արձակումը շատ կարևոր բաղադրիչ է համապարփակ կարգավորման համար»,- ասաց Միրզոյանը։