ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ հանձաժողովի նիստում ընդգծել է.
«Հարգելի՛ գործընկերներ, հարգելի՛ քաղաքացիներ, համաձայնեցված համաձայնագրի տեքստում չկա որևէ դրույթ այսպես կոչված «միջանցքի» մասին: Ընդհանրապես ապաշրջափակման մեխանիզմների մասին որևէ բան համաձայնագրի տեքստում չկա: Կա երկկողմ պատրաստակամություն համագործակցել տարբեր ոլորտներում, այդ թվում նաև՝ տրասպորտային, տրանզիտ, տնտեսական հարցերում: Սա մտահոգությունների այն համատեքստի տեսանկյունից, որում ընկալում ենք «միջանցքը» և որի մասին տարբեր կողմերից պայմաններ են հնչել, պետք է, որ այս մտահոգությունը փարատվի:
(…) Ինչպես նախկինում, այժմ էլ, վաղն էլ մեզ համար անբեկանելի ընկալում և պայման է, որ բոլոր ենթակառուցվածքները, որոնք կապաշրջափակվեն, մնալու են և գործելու են այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքում գտնվում են: Ավելի ուրիշ, պարզ և ուղիղ բառերով ասեմ՝ Հայաստանի Հնարապետության բոլոր երկաթուղիները, բոլոր ճանապարհները, ենթակառուցվածքները մնալու են և գործելու են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ներքո և օրենսդրությանը համապատասխան: Մենք նաև կարծում ենք, որ, ինչպես և նախկինում համոզված ենք, որ որևէ երրորդ ուժերի կողմից այդ ենթակառուցվածքների վերահսկման կարիք չկա, օրինակ՝ բեռների անվտանգության ապահովման համար կարող են գործադրվել այլ քաղաքակիրթ աշխարհին հայտնի տարբեր մեխանիզմներ»: