Պատմության մեջ առաջին անգամ լուսանկարվել է արեգակի խավարում՝ դիտված լուսնի մակերևույթից. Ազիզյան. լուսանկար

«Blue Ghost» կոմերցիոն իջեցվող սարքը պատմության մեջ առաջին անգամ լուսնից ֆիքսել է արեգակի խավարման առաջին լուսանկարը:

Այս մասին սոցցանցի իր էջում գրում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը՝ շարունակելով.

«Ձախից՝ երեկվա Լուսնի խավարումը, որը դիտվել է Երկրի արևմտյան կիսագնդից:

Աջից՝ Արեգակի խավարումը, որը տեսանելի է եղել այդ նույն ժամանակ Լուսնից: Լուսանկարը ստացվել է Blue Ghost իջեցվող սարքի կողմից։ Ընդ որում պատմության մեջ առաջին անգամ է լուսանկարվել Արեգակի խավարում դիտված Լուսնի մակերևույթից։

484130692_3435614553244296_3022857173076725178_n (1).jpg (54 KB)

Կիսվել սոց․ ցանցերում