ԱՄՆ-ում 16 մարդ է մшհացել փոթորիկների և տորնադոների պատճառով

Առնվազն 16 մարդ է զոհվել և տասնյակ մարդիկ վիրավորվել ԱՄՆ-ում փոթորիկների և տորնադոների հետևանքով, որոնք հարվածել են երկրի հարավային և միջին արևմուտքին,հաղորդում է NBC News-ը։

Հաղորդվում է նաև տասնյակ զոհերի մասին։ Արկանզաս, Իլինոյս, Ինդիանա, Կենտուկի, Միսիսիպի, Միսսուրի և Տեխաս նահանգներում պտտահողմերը և փոթորիկները սպառնում են մոտ 138 միլիոն մարդու: Բացի այդ, եղանակային ծայրահեղ պայմաններն արդեն իսկ հանգեցրել են անտառային հրդեհների տարածմանը։ Այս տարածքներում գրանցվել է ավելի քան 100 հրդեհ։

Արդեն իսկ բնական աղետների առջև ծառացած տարածքներում գրանցվել են բնակելի շենքերի և շինությունների լայնածավալ ավերածություններ և էլեկտրամատակարարման խափանումներ։ Ավելի քան երեք հարյուր հազար սպառող մնում է առանց էլեկտրականության։

Կիսվել սոց․ ցանցերում