ՈՎՔԵՐ ԵՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ ԱՅՍՕՐ

Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Այսօր՝ ժամը 17:30-ին, հավաքականը կանցկացնի առաջին մարզումը:

Հավաքին արդեն միացել են հետևյալ ֆուտբոլիստները՝ Օգնյեն Չանչարևիչ — «Նոա» Հենրի Ավագյան — «Արարատ-Արմենիա» Վարազդատ Հարոյան — «Փյունիկ» Հովհաննես Համբարձումյան — «Նոա» Սերգեյ Մուրադյան — «Նոա» Կամո Հովհաննիսյան — «Արարատ-Արմենիա»  Էդգար Գրիգորյան — «Արարատ-Արմենիա» Գոռ Մանվելյան — «Նոա» Արտակ Դաշյան — «Նոա» Սոլոմոն Ուդո — «Փյունիկ» Նիկոլաս Կալուկյան — «Ուրարտու» Պետիկ Մանուկյան — ԲԿՄԱ Արայիկ Էլոյան — ԲԿՄԱ Արթուր Միրանյան — «Ունիվերսիտատեա Կլուժ» (Ռումինիա) Այսօր ավելի ուշ հավաքականին կմիանան Արսեն Բեգլարյանը, Նաիր Թիկնիզյանը, Էդգար Սևիկյանը և Արթուր Սերոբյանը: Վաղը՝ մարտի 17-ին, հավաքականի ճամբար կժամանեն Տիգրան Բարսեղյանը, Ուգոչուկվու Իվուն, Հրանտ-Լեոն Ռանոսը, Նարեկ Գրիգորյանը և Ստյոպա Մկրտչյանը: Գեորգի Հարությունյանը և Վահան Բիչախչյանը թիմին կմիանան մարտի 18-ին:

 

Կիսվել սոց․ ցանցերում