Նոր նշանակում վարչապետի աշխատակազմում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Աշոտ Ծորմուտյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչության պետի տեղակալ։ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 14.1-ին հոդվածով և 16-րդ հոդվածի 3-րդ մասով՝ 1. Աշոտ Գրիգորի Ծորմուտյանին 2025 թվականի մարտի 20-ից նշանակել Վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչության պետի տեղակալ (պաշտոնի ծածկագիրը՝ 06-9-Ղ3-1)։ 2. Աշոտ Գրիգորի Ծորմուտյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքին համապատասխան»,- ասվում է որոշման մեջ:

Կիսվել սոց․ ցանցերում