Մետրոյի շաբաթը թվերով․ աշխատանքներն ընթանում են բնականոն հունով և Երևանի մետրոպոլիտենը շարունակում է ապահովել արագ և հարմարավետ ուղևորափոխադրում։ Այս մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից։ Շաբաթվա ուղևորահոսք․ Մարտի 17-ից մարտի 23-ը մետրոպոլիտենը սպասարկել է 487 հազար 587 ուղևոր։ Շարժակազմերի տվյալներ․ Հաշվետու ժամանակահատվածում գիծ է դուրս բերվել 2910 շարժակազմ, որոնցից՝ 800՝ երեք վագոնանի, 1086՝ երկու վագոնանի, 1024՝ մեկ վագոնանի։ Կատարողականը՝ 100%։ Տեղեկացնում են նաև, որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում գանձապահները վաճառում են QR կոդեր։ Երևանի մետրոպոլիտենում կիրառելի են բանկային քարտերով վճարումները։
Մարտի 17-ից 23-ը Երևանի մետրոպոլիտենը սպասարկել է 487 հազար 587 ուղևորի
