Չինաստանի ԱԳՆ-ն հերքել է տեղեկությունը, թե երկրի ներկայացուցիչները քննարկում են չինացի խաղաղապահներ Ուկրաինա ուղարկելու հարցը։ Այս մասին, kommersant.ru-ի փոխանցմամբ, երկուշաբթի կայացած ճեպազրույցում հայտարարել է երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը։ «Ցանկանում եմ ընդգծել, որ համապատասխան տեղեկատվությունը լիովին չի համապատասխանում իրականությանը», — ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը: ԱԳՆ խոսնակը նաև ընդգծել է, որ Չինաստանը մտադիր է «շարունակել աշխատել միջազգային հանրության հետ՝ առաջ մղելու խաղաղ բանակցությունները և պայմաններ ստեղծելու հրադադարի և հակամարտությունը դադարեցնելու համար»:
Չինաստանի ԱԳՆ-ն հերքել է Ուկրшինա խшղшղապահներ ուղարկելու տեղեկությունը
