Հովիկ Աղազարյանին դիմել են՝ 200-ից 300 հզ․ դոլարի դիմաց կենդանիներ արտահանելու գործընթաց կազմակերպի․ դատախազ

ՀՀ գլխավոր դատախազը Աննա Վարդապետյանն Ազգային ժողովում ներկայացրեց քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը։

«Քրեական վարույթի համաձայն՝ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հովիկ Աղազարյանին դիմել են, 200-ից 300 հազար դոլար գումարի դիմաց, օգտագործի ՍԱՏՄ պաշտոնատար անձանց նկատմամբ ումենցած ենթադրյալ ազդեցությունը, վերջիներիս կողմից իրենց ծառայողական լիազորությունները օգտսգործելով ապօրինի գործողություններ կատարի, այն է, առանց փաստաթղթերի կամ կեղծ փաստաթղթերով կենդանիներ արտահանելու գործընթաց կազմակերպել»,- նշեց դատախազը։

Ներկայացնելով այլ մանրամասներ՝ ՀՀ գլխավոր դատախազը միջնորդեց տալ համաձայնություն Աղազարյանի նկատմամբ երկու դրվագով քրեական հետապնդում հարուցելու մասին։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Կիսվել սոց․ ցանցերում