Alpha Jet տեսակի երկու ռեակտիվ ինքնաթիռների մասնակցությամբ ավիավթար է տեղի ունեցել Ֆրանսիայի արեւելքում։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայի Պաշտպանության նախարար Սեբաստյեն Լեքորնյուն։
Ինքնաթիռները պատկանել են Patrouille de France պիլոտաժային խմբին եւ իրականացրել են վարժանքներ։ Puissance Télévision-ի հրապարակած կադրերի համաձայն, երկու ինքնաթիռները խմբակային վիրաժ կատարելիս բախվել են իրար։ Երկու ինքնաթիռների օդաչուներն էլ կարողացել են ժամանակին կատապուլտացվել։
