Հարգելի՛ քաղաքացիներ, շարունակելով հայտարարագրման վերաբերյալ հարցուպատասխան ձևաչափը, այժմ ՄԱՍ 5-ում եկեք պարզենք, թե ինչպես պետք է լրացնել եկամուտների տարեկան հայտարարագիրը, որոնք են համարվում հարկվող ու չհարկվող եկամուտները և որ տվյալը որ տողում պետք է ներառել։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից:
Եկամուտների տարեկան հայտարարագիրը բաղկացած է վեց բաժիններից, որոնց մի մասը նախալրացվում է ինքնաշխատ, իսկ մյուս մասը՝ Դուք պետք է լրացնեք ինքնուրույն։ Հարցերի և դրանց պատասխանների միջոցով եկեք միասին լրացնենք հայտարարագիրը։
1․ Արդյո՞ք հայտարարագիր ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ ՀՎՀՀ
Այո, հայտարարագիր ներկայացնելու համար պարտադիր է ունենալ հարկ վճարողի հաշվառման համար։ ՀՀ քաղաքացիները ՀՎՀՀ կարող են ստանալ պարզեցված ընթացակարգով՝ հենց հայտարարագրման համակարգի միջոցով։ Անհրաժեշտ է մուտք գործել «Անձնական տվյալներ» էջ և սեղմելով «Ստանալ ՀՎՀՀ»՝ ներկայացնել ՀՎՀՀ ստանալու դիմումը։ Հաշված րոպեների ընթացքում կստանաք ՀՎՀՀ-ն։
2․ Եթե քաղաքացին նաև ԱՁ է և ունի ՀՎՀՀ, կարող է, արդյո՞ք, այդ ՀՎՀՀ-ն օգտագործել համակարգ մուտք գործելու համար
Այո, ֆիզիկական անձին՝ որպես անհատ ձեռնարկատեր, նոտար կամ անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձ տրամադրված ՀՎՀՀ-ն միակն է և ենթակա չէ փոփոխման։ Հետևաբար, եթե Դուք ունեք կամ երբևէ ունեցել եք ՀՎՀՀ, ապա հայտարարագրման համակարգի Ձեր «Անձնական տվյալներ» էջում կցուցադրվի այդ ՀՎՀՀ-ն:
https://auroranews.am/news/2025-03-28-pek-y-nor-manramasner-e-nerkayatsrel-haytararagrumits
