ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը կնոջը` Ջենիֆեր Հեգսեթին, տարել է Պենտագոնում գաղտնի հանդիպումներին, գրում է The Wall Street Journal-ը: Խոսքը 2 հանդիպման մասին է, որոնց շրջանակում օտարերկրյա ռազմական գործընկերների հետ քննարակվել են գաղտնի տեղեկություններ:
«Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթն իր կնոջը՝ Fox News-ի նախկին պրոդյուսերին, բերել օտարերկրյա զինվորական գործընկերների հետ երկու հանդիպման, որտեղ քննարկվել են զգայուն տեղեկություններ», — ասվում է հոդվածում:
Ըստ WSJ-ի՝ այդ հանդիպումներից մեկը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն հրաժարվել է ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինայի զինված ուժերին։ Զրույցը գաղտնի էր և հանդիպման յուրաքանչյուր մասնակից ուներ մասնակցության համապատասխան թույլտվություն:
