Կիրակի և լույս երկուշաբթի գիշերը Արեգակի վրա գրանցվել է M դասի բռնկումների մի ամբողջ շարք։ Հինգ բռնկում տեղի է ունեցել մարտի 30-ին, ևս երեքը՝ մարտի 31-ի գիշերային ժամերին, հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևային-երկրային ֆիզիկայի ինստիտուտից։ Դրանք սկսվել են կեսգիշերից հետո և տևել 33 րոպե։ Բոլոր բռնկումները գրանցվել են նույն՝ 4048 բծերի խմբում։
Կարծիք կա, որ արևային ակտիվությունը կարող է Երկրի վրա առաջացնել մագնիսական փոթորիկներ, խաթարել էներգահամակարգերի աշխատանքը, խափանումներ առաջացնել կարճալիք կապի և նավիգացիոն համակարգերում։ Բացի այդ, դեռևս հստակ պատասխան չկա այն հարցին, թե արդյոք դրանք ազդում են մարդկանց առողջության վրա։
