1 զпհ, 3 վիրшվոր. խոշոր ու ողբերգական ավտովթшր Երևան-Մեղրի ճանապարհին

Մարտի 31-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։

Ժամը 19։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 140 կմ հատվածում, ճակատ ճակատի բախվել են «Լադա» և «KIA» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։

Screenshot_4.jpg (92 KB)

Հրշեջ-փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնի փականը։

Վթարի մասին ոստիկանության Վայքի բաժնից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Կիսվել սոց․ ցանցերում