25 ժամ 4 րոպե. ԱՄՆ-ում դեմոկրատ սենատորն ամենաերկար ելույթի ռեկորդ է սшհմանել

Նյու Ջերսիից դեմոկրատ սենատոր Քորի Բուքերը ելույթ է ունեցել ԱՄՆ Սենատում՝ քննադատելով նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը։

Բուկերի ելույթը տևել է 25 ժամ 4 րոպե։ Նա գերազանցել է դեմոկրատ սենատոր Սթրոմ Թուրմոնդի ռեկորդը, որը 1957 թվականին ելույթ որ ունեցել 24 ժամ 18 րոպե:

Բուքերը երկուշաբթի՝ մարտի 31-ի երեկոյան սկսել է ելույթը Սենատում, շարունակել ամբողջ գիշեր և խոսքն ավարտել երեքշաբթի՝ ապրիլի 1-ի երեկոյան։

Նրա ելույթը YouTube-ում դիտել է 2 մլն 225 հզր 418 օգտատեր։

Բուքերի ելույթը վերաբերել է առողջապահության, բարեկեցության, ներգաղթի, տնտեսության, հանրային կրթության, ազատ խոսքի և արտաքին քաղաքականության թեմաներին։

https://t.me/lragroghcom/1771

Կիսվել սոց․ ցանցերում