Մшսկը և իր թիմը թմրшնյութերի թեստավորում կանցնեն

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատ Միկի Շերիլը օրինագիծ է ներկայացրել, որը կստիպի Իլոն Մասկին և DOGE-ի մյուս աշխատակիցներին թմրանյութերի թեստավորում անցնել, հաղորդում Է Axios-ը:

Հայտարարության մեջ նշվում է, որ  Մասկը նախկինում  օգտագործել է անօրինական թմրանյութեր, այդ թվում՝ LSD, կոկաին, էքստազի և նմանատիպ այլ բաներ։

Իր հերթին, Մասկի փաստաբանն նշել է, որ նա «Պարբերաբար  անցնում է թմրանյութերի թեստավորում SpaceX-ում և երբեք չի ձախողել որևէ թեստ»:

Հավելենք, որ օրինագիծը պահանջում է, որ հատուկ պետական ծառայողները նախքան աշխատանքը սկսելը անցնեն թմրանյութերի թեստ և մասնակցեն թմրամիջոցների պատահական փորձարկման ծրագրին: Դրական թեստի դեպքում դաշնային ծառայությունից առնվազն մեկ տարով կասեցում է նախատեսում։

Կիսվել սոց․ ցանցերում