Բшքпւն Երևանից պահանջում է «ակшնապшտ տարածքների ճշգրիտ քարտեզները»

«Հայաստանի կողմից տրամադրված ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը կազմել է 25 տոկոս: Վերջին  շրջանում ականների պայթյունների ավելի քան 55 տոկոսը տեղի է ունեցել այդ քարտեզներով չընդգրկված տարածքներում»,- ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։

Նրա խոսքով Հայաստանի քարտեզները ցույց են տալիս մոտ 400 հազար ականների տեղակայման վայրերը, սակայն իրական թիվը մոտ 1,5 միլիոն է։

«Հայաստանի այս մոտեցումն այս հարցում ևս մեկ հետքայլ է հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանում խաղաղության և վստահության ամրապնդման միջոցառումների ուղղությամբ։ Մենք ակնկալում ենք, որ Երևանը կտրամադրի բոլոր ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզները, որոնք դեռ ամբողջությամբ չեն փոխանցվել Ադրբեջանին։ Չափազանց կարևոր է, որ Հայաստանը տրամադրի բոլոր ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզները՝ ապահովելու ներքին տեղահանվածների անվտանգ վերադարձը և տուժած շրջանների վերականգնումը»,- նշել է նա։

Կիսվել սոց․ ցանցերում