ՀՀ քննչական կոմիտեի նախագահը նոր խորհրդական ունի

Գևորգ Խաչատրյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական:

Այս մասին հայտնում են կոմիտեից՝ ներկայացնելով Խաչատրյանի կենսագրությունը:

Գևորգ Սերյոժայի Խաչատրյանի կենսագրությունը

Ծնվել է 1982 թվականի հունվարի 16-ին, Կիրովական քաղաքում:

Աշխատանքային գործունեություն

2023-2025թթ.՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Լոռու գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի գլխավոր հաշվապահ,
2021-2023թթ.՝ «Նորման կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Վանաձորի մասնաճյուղի կառավարիչ,
2013թ-ից մինչ օրս` «Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի դասախոս,
2009-2010թթ.՝ «Նոր Հորիզոն» ԼՈՒՎԿ ՍՊԸ-ի Վանաձորի մասնաճյուղում վարկային գործակալ,
2010-2021թթ.՝ «Նոր Հորիզոն» ԼՈՒՎԿ ՍՊԸ-ի Վանաձորի մասնաճյուղի կառավարիչ,

Կրթություն

2004 թվականին ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը։

Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Կիսվել սոց․ ցանցերում