Երևանում բшխվել են «Kia»-ն, «Mercedes»-ը ու «Hyundai Elantra»-ն. վերջինը կողաշրջվել ու բռնկվել է

Այսօր՝ ապրիլի 7-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Kia», «Mercedes» և «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Hyundai»-ը կողաշրջվել և բռնկվել է: Վթարի հետևանքով, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Հրշեջները մարել են ավտոեմքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի: Բախման հետևանքով 3 ավտոմեքենաները, կարելի է ասել, հայտնվել են ճանապարհի մեջտեղում, ինչի հետևանքով էլ խցանում է առաջացել՝ մոտ 5 կմ: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Կիսվել սոց․ ցանցերում