ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՈՒՂՂԱԹԻՌ Է ԿՈՐԾԱՆՎԵԼ 

Ճապոնիայի Փրկարար ծառայությանը պատկանող փրկարարական ուղղաթիռ է կործանվել Ճապոնական ծովում՝ Ցուսիմա կողու մոտակայքում։ Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը։ Ուղղաթիռում եղել է վեց մարդ։ Երեքը հայտնաբերվել են ու հոսպիտալացվել։ Մյուս երեքի որոնողական աշխատանքները շարունակվում են։

Տեղի արտակարգ ծառայությունների փոխանցմամբ՝ կապն ուղղաթիռի հետ կորսվել էր տեղի օդանավակայանից 10 հեռավորության վրա, որտեղ պետք է ուղղաթիռը վայրէջք կատարեր։ Դեպքի վայրում եւ հարակից տարածքներում շարունակվում են որոնողա-փրկարարական աշխատանքները։

 

Կիսվել սոց․ ցանցերում