Խшղաղության համաձայնագիրն այժմ պատրաստ է ստորագրման․ Հակոբ Արշակյան

Հայաստանը պատրաստ է ավարտին հասցնել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման պատմական քայլը։ Այս մասին Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը։

«Մենք հրավիրում ենք Ադրբեջանին միանալ մեզ՝ մեր երկու ժողովուրդների համար խաղաղ և բարգավաճ ապագայի ճանապարհին այս կարևոր քայլի իրականացման գործում»,- ասել է Արշակյանը։

Մարտի 13-ին Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման, Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանական Հանրապետության հետ սկսել խորհրդակցություններ Համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։

Կիսվել սոց․ ցանցերում