ԱՄՆ Գերագույն դատարանը երկուշաբթի օրը բավարարել է ամերիկյան վարչակազմի խնդրանքը և հանել միգրանտների զանգվածային արտաքսման արգելքը։ Համապատասխան որոշումը հրապարակվել է դատարանի կայքում։
Դատարանի հինգ անդամ քվեարկել է արգելքը հանելու օգտին, իսկ չորսը՝ դեմ։ Այսպիսով, վերաքննիչ դատարանի որոշումը, որն ուժի մեջ է թողել ստորադաս դատարանի որոշումը, բեկանվել է։
Գերագույն դատարանը նաև պարտավորեցրել է գործադիրին «ողջամիտ ժամանակ» տալ միգրանտներին՝ դատարանում վիճարկելու իրենց հեռացումը նախքան նրանք կլքեն երկիրը: Բացի այդ, նշել է Գերագույն դատարանը, համապատասխան դատավարությունները պետք է տեղի ունենան Տեխասում, որտեղ պահվում են միգրանտները, այլ ոչ թե Վաշինգտոնում։
«Գերագույն դատարանը հաստատել է օրենքի գերակայությունը մեր երկրում՝ թույլ տալով նախագահին, ով էլ նա լինի, պաշտպանի մեր սահմանները, պաշտպանի մեր ընտանիքները և պաշտպանի մեր երկիրը: Ինչպիսի՜ մեծ օր է արդարադատության համար Ամերիկայում» -գրել է Միացյալ Նահանգների առաջնորդ Դոնալդ Թրամփը Truth Social-ում։
