ԱՄՆ-ն ակտիվացնում է օդային հետшխпւզությունը

Միացյալ Նահանգները MQ-4C Triton հետախուզական մեծ անօդաչուներ կտեղակայի Ճապոնիայի Օկինավայի հարավային պրեֆեկտուրայում, լրագրողներին հայտնել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Գեն Նակատանին: Այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը։

«Այդ որոշման նպատակն է բարելավել տեղեկատվության հավաքումը ճապոնաամերիկյան դաշինքի շրջանակներում»,- ասել է նախարարը:

Հավելենք, որ Ամերիկյան «Քադենա» ավիաբազայում անօդաչու թռչող սարքերի տեղակայումը կսկսվի մի քանի շաբաթվա ընթացքում՝ անորոշ ժամկետով։

2023 թվականից այս ավիաբազայում տեղակայվում են MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքերը։ 2024 թ. մայիսից Միացյալ Նահանգների զինվորականները ավիաբազայում տեղակայել են երկու MQ-4C Triton: Սարքերի թվաքանակը, որոնք պլանավորում են տեղակայել այս անգամ, չի նշվում։

Կիսվել սոց․ ցանցերում