Ռոնալդուն կինոստուդիա է հիմնել

Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և բրիտանացի կինոռեժիսոր Մեթյու Վոնը ստեղծել են UR•Marv համատեղ անկախ կինոստուդիան։ Այս մասին Ռոնալդուն հայտնել է X-ի սոցիալական ցանցում։

«Սա հետաքրքիր նախաձեռնություն է ինձ համար, քանի որ ես անհամբեր սպասում եմ բիզնեսում նոր մեկնարկների»,- ասել է Ռոնալդուն:

«Կրիշտիանուն ֆուտբոլային խաղադաշտում ստեղծում է պատմություններ, որոնք ես երբեք չէի կարող գրել: Ես անհամբեր սպասում եմ նրա հետ ոգեշնչող ֆիլմեր նկարահանելուն, նա իսկական սուպերհերոս է», — ասել է Վոնը:

UR•MARV-ի միջոցով Ռոնալդուն և Վոնը համաֆինանսավորել և արտադրել են երկու մարտաֆիլմ և պատրաստվում են սկսել սերիայի երրորդ ֆիլմի նկարահանումները: Նրանք անհամբեր սպասում են առաջին ֆիլմի անոնսին։

Կիսվել սոց․ ցանցերում