Ապրիլի սկզբին Եկատերինբուրգից նոր թռիչքներ կիրականացվեն դեպի Եվրոպա։ Ինքնաթիռները կծայրակցեն Երևանում: Դրա մասին E1.RU-ին պատմել է Ուրալի զբոսաշրջության ասոցիացիայի նախագահ Միխայիլ Մալցևը։
«FlyOne Armenia ավիաընկերության ժամանումն ուրալացիներին հնարավորություն կտա տոմսեր գնել Երևանում կանգառով և այնտեղից ճանապարհորդել ամբողջ Եվրոպայում: Հայաստանն ինքնին չափազանց հետաքրքիր է, «Ուրալյան ավիաուղիներ»-ն արդեն թռչում է այնտեղ: Բայց, իհարկե, զբոսաշրջիկների ամենամեծ հետաքրքրությունը տոմս գնելու և հետագա ուղևորություններով, մասնավորապես՝ Լիսաբոն, Միլան, Բրյուսել, Նիցցա, Փարիզ, Համբուրգ մեկնելու հնարավորությունն է: Կարծում եմ՝ շատ հետաքրքիր առաջարկ է: Վաճառքի դինամիկան վկայում է բարձր պահանջարկի մասին», -նշել է Միխայիլ Մալցևը:
Երեքշաբթի և ուրբաթ օրերին դեպի Երևան թռիչքները կմեկնարկեն ապրիլի 1-ից։
