Ապրիլի 14-ին արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Գյումրի ավտոճանապարհի Մաստարա-Լանջիկի մոտ 10 կմ-անոց հատվածում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տեղացած առատ ձյան հետևանքով ճանապարհը դարձել է մասամբ անանցանելի, ու պատճառը այդ ճանապարհը սպասարկող ճանշինի աշխատանքն է, ինչպես նաև որոշ ավտոմեքենաների ոչ ձմեռային անվադողերը:
Ձյան շերտից ճանապարհը չմաքրելու հետևանքով մի քանի ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունեցել, բարեբախտաբար՝ առանց զոհերի և վիրավորների:
