5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մյանմայի մայրաքաղաք Նայպիտավ քաղաքից 10 կմ դեպի արեւմուտք։
Այս մասին հայտնել է Թաիլանդի օդերեւութաբանական վարչությունը։
Դրա տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է ապրիլի 13-ին՝ տեղական ժամանակով 03:02-ին, իսկ աղբյուրը գտնվել է 10 կմ խորության վրա։
Երկրի տարբեր հատվածներում 3,4-ից 3,9 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել:
Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։
