Հոկտեմբերի 17-ին Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ

Հոկտեմբերի 17-ին Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ։

Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Հանդիպումը կկայանա Ստրումիցա քաղաքի «Մլադոստ» մարզադաշտում։

Մինչ այդ ԵՎՐՈ-2024-ի ընտրական խմբում Հայաստանի ընտրանին հոկտեմբերի 12-ին հյուրընկալվելու է Լատվիային:

D խմբում Հայաստանը եւ Ուելսը վաստակել են 7-ական միավոր, իսկ առաջատարները Խորվաթիան ու Թուրքիան են, որոնք ունեն 10-ական միավոր: Հոկտեմբերի 12-ին նրանք միմյանց դեմ են մրցելու:

Կիսվել սոց․ ցանցերում