Էմմիի 41-ամյակն ու 90-ականների տեսանյութը

Ապրիլի 12-ին երգչուհի Էմմին նշել է ծննդյան 41-ամյակը:  Երգչուհու տարեդարձից Ինստագրամում լուսանկարներ է հրապարակել երգչուհի Արմինկան՝ պատմելով իրենց ընկերության մասին.

«Այսօր տոնում էինք Էմկայիս օրը:

Արդեն 33 տարի քայլում ենք այս կյանքի հետաքրքիր ճանապարհով, կիսելով լի՜քը տաք ու ջերմ, ուրախ ու դժվար օրեր…

Սիրում եմ, ու կողքիդ եմ միշտ, գժուկս»,- գրել է Արմինկան:

Էմմին ևս հրապարակում է արել ինստագրամյան իր էջում: Նա կիսվել է 90-ականների մի տեսանյութով, որտեղ երգում է:

«Երևան, 1993 թվական: Ես եմ:
Նույն մարդն եմ, նույն Էմման, Էմմկան, Էմուլը և Էմմին: Ոչինչ չի փոխվել, նույնիսկ բոյս:  Անչափ շնորհակալ եմ շնորհավորանքների համար»,- տեսանյութին կից գրել է Էմմին:

Կիսվել սոց․ ցանցերում