Пւիթքոֆը՝ Պпւտինի հետ հանդիպման մասին

ԱՄՆ-ը առաջ է շարժվում Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցով գործարքի շուրջ բանակցություններում։ Այս մասին Fox News-ի եթերում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։

Նա պատասխանել է հարցին, թե վստահ է արդյոք, որ Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցով գործարք է ընթանում:

«Այո, վստահ եմ։ Ես Պուտինի հետ արդեն երեք հանդիպում եմ անցկացրել։ Վերջին հանդիպումը տևել է մոտ հինգ ժամ, և գրասենյակում ներկա են եղել նաև նրա մերձավոր խորհրդականներից երկուսը՝ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։ Կարևոր հանդիպում էր», – պատասխանել է նա:

Ուիթքոֆը հավելել է, որ Սանկտ Պետերբուրգի բանակցություններն իրեն համոզել են, որ «Պուտինը մշտական ​​խաղաղություն է ցանկանում»։

Կիսվել սոց․ ցանցերում