Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագիրը չի կարող ներառել օկուպացված տարածքների ճանաչումը որպես ռուսական՝ նշելով, որ դրանք կարմիր գծեր, որոնք անցնել չի կարելի, հայտնում է НТВ-ն:
«Մեզ համար դրանք կարմիր գծեր են՝ ցանկացած ժամանակավոր օկուպացված տարածք ճանաչել ռուսական։ Այդ ներկայացուցիչները քննարկում են իրենց իրավասություններից դուրս հարցեր»,- հայտարարել է նախագահը։
Զելենսկին հավելել է, որ Ուկրաինայի բոլոր տարածքները պատկանում են իրեն, քանի որ դա պետության ինքնիշխանությունն է։ Հենց Ուկրաինայի ժողովուրդը, այլ ոչ թե տարբեր պաշտոնյաներ, պետք է քննարկեն հողերի հարցերը։
«Ուկրաինան ինքնիշխան պետություն է, և բոլոր տարածքները պատկանում են Ուկրաինայի ունիտար պետությանը: Այդ պատճառով էլ մեր պետության տարածքների մասին կարող է խոսել միայն Ուկրաինայի ժողովուրդը», — ասել Է նախագահը ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել էր, որ Ուկրաինայի հարցով հնարավոր խաղաղության համաձայնագիրը կարող է ընդգրկել այսպես կոչված «5 տարածքներ»-ի հարցերը: Ամենայն հավանականությամբ, նա նկատի է ունեցել Ղրիմի, Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների կարգավիճակը ։