Ադрբեջանում պահանջել են Վարդանյանի նկատմամբ ամենախիստ պատիժը նշանակել

Բաքվում կայացել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հերթական դատավարական նիստը։

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամ՝, «ցուցմունքներ» են տվել «տուժածները», որոնք իբր վնասվածքներ են ստացել Արցախում ռազմական գործողությունների հետևանքով։

«Տուժածներից» յուրաքանչյուրը դատարանին խնդրել է Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ամենախիստ պատիժը նշանակել։

Հաջորդ «դատական նիստը» կկայանա ապրիլի 22-ին։

Կիսվել սոց․ ցանցերում