Սու՛ս մնացեք, մի՛ անցեք չափերը, հանգստացե՛ք. լարված զրույց Ռուբինյանի ու Խաչատրյանի միջև

Ազգային ժողովի հերթական նիստի ընթացքում ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի միջև լարված զրույց եղավ։

Ռուբինյանը Խաչատրյանին հորդորեց տեղից չբղավել. «Ուրեմն լսե՛ք ինձ, պարո՛ն Խաչատրյան, նախ՝ սու՛ս մնացեք։ Երկրորդը՝ իմ հետ խոսեք հարգալից, մի՛ անցեք ձեր չափերը։ Հանգստացե՛ք… հանգի՛ստ»,- հորդորեց Ռուբինյանը։

Վերջինս նաև հորդոր հղեց ընդդիմությանը՝ «Հարգելի՛ դաշնակցականներ, փորձեք ձեզ զուսպ պահել»։

 

Կիսվել սոց․ ցանցերում