Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կառավարությունը նախատեսում է խստացնել պատժողական քաղաքականությունը։ Նախագիծն ընդունվել է ապրիլի 17-ի նիստում՝ չզեկուցվող հարցերի փաթեթով։ Այն դեռ պետք է հաստատվի Ազգային ժողովի կողմից։
Առաջին հերթին խստացվում են անչափահասին թմրամիջոց իրացնելու դեպքերի պատժաչափերը։ Նախագծով նախատեսվում է 4-ից 8 տարի ժամկետով ազատազրկում։
Բացի այդ, առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել՝ որպես ծանրացուցիչ հանգամանք նշելով հանցանքի կատարումը «անչափահասի ներգրավմամբ»։
Նաև նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել Քրեական օրենսգրքի այն դրույթները, որոնք բացի ազատազրկումից նախատեսում են տուգանք առանց իրացնելու նպատակի՝ զգալի կամ խոշոր չափերով թմրամիջոցների ու հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության համար։ Փոխարենը մնում են այս հանցատեսակի համար նախատեսված մյուս պատժատեսակները, օրինակ մեկ տարի ժամկետով ազատազրկումը կամ էլ կարճաժամկետ ազատազրկումը՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով։
Դիտեք նաև՝
