Սա ուղերձ է ոչ միայն Պпւտինին. Արաղչի

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի ուղերձը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ազդանշան է ողջ աշխարհին: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:

Նրա խոսքով՝ Թեհրանը Մոսկվային համարում է իր ռազմավարական գործընկերը:

«Մենք փոխանցել ենք մեր գերագույն առաջնորդի ուղերձը ՌԴ նախագահին։ Սա ուղերձ է ոչ միայն Վլադիմիր Պուտինին, այլև ազդանշան՝ ողջ աշխարհին, որ Իրանը Ռուսաստանին համարում է իր ռազմավարական գործընկերը և կարևոր հարևանը», — ասել է նա։

Կիսվել սոց․ ցանցերում