ԼՂ-ում ՀՀ քաղաքացի հանդիսացող զինծшռшյпղներ չկան. տեղեկատվական շտաբն անդրադարձել է шդրբեջшնшկան հայտարարություններին

Վերջին օրերին ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ փորձում են ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից մի խումբ քաղաքացիների տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն ներկայացնել որպես զինծառայողների տարհանում:

Այս մասին հայտնում է ԼՂ տեղեկատվական շտաբը:

«Հարկ ենք համարում նշել, որ ԼՂ-ում ՀՀ քաղաքացի հանդիսացող զինծառայողներ չկան, որի մասին պաշտոնական Ստեփանակերտն ու Երևանը հայտարարել են բազմիցս:

ԼՂ-ից ռուսական խաղաղապահների կողմից տեղափոխված անձինք հայաստանյան և արտասահմանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներ են, ՌԴ քաղաքացիներ ու նրանց ընտանիքների անդամներ, ինչպես նաև հանրապետությունում շինարարության, հանքարդյունաբերության ոլորտներում ընդգրկված ՀՀ քաղաքացի հանդիսացող մասնագետներ և բանվորներ, որոնք Ադրբեջանի կողմից շրջափակման հետևանքով կորցրել են աշխատանքն ու չեն կարողացել վերադառնալ մշտական բնակության վայր»,- ասված է տեղեկատվական շտաբի հայտարարության մեջ:

Կիսվել սոց․ ցանցերում