Հայաստանում այն պարզապես սպորտ չէ, այլ ժառանգություն է, հպարտություն և ուժ. Ծանրամшրտի միջազգային ֆեդերացիա

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան անդրադարձել է Հայաստանի հավաքականի անդամների՝ Եվրոպայի առաջնությունում տարած փայլուն հաղթանակներին:

Հիշեցնենք՝ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության տղամարդկանց պայքարում Հայաստանը ներկայացնող Գարիկ Կարապետյանը դարձել էր Եվրոպայի առաջնության չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը ՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

«Որոշ ազգեր մեծանում են ֆուտբոլի գնդակ խփելով:

Հայաստանում մեծանում են ծանրաձողը բարձրացնելով։

Հայաստանում ծանրամարտը պարզապես սպորտ չէ, դա ժառանգություն է, հպարտություն և ուժ՝ շարժման մեջ»,- ասվում է ԾՄՖ-ի էջում հրապարակված գրառման մեջ, որին կից ներկայացվել են հայ ծանրորդներ Գարիկ Կարապետյանի և Սիմոն Մարտիրոսյանի հաղթական լուսանկարները:

317.jpg (211 KB)318.jpg (208 KB)

Կիսվել սոց․ ցանցերում