Հաշվարկ-հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվել է. ՊԵԿ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը 2025 թվականի ապրիլի 21-ին աշխատել են խափանումներով։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` հաշվարկ-հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվում է մինչև ապրիլի 23-ը ներառյալ: Միաժամանակ, կոմիտեն հայտնում է, որ ապրիլի 22-ին և 23-ին ներկայացված հաշվարկ-հաշվետվությունների համար համակարգի կողմից տույժեր չեն հաշվարկվելու։ ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը` պատճառված անհարմարության համար։

 https://shabat.news/am/article/345767/Hashvark-hashvetvutyunneri-nerkayacman-verjnajhamkety-erkaradzgvel-e.

Կիսվել սոց․ ցանցերում