Իրանը պատրաստ է միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր կնքել ԱՄՆ—ի հետ, եթե հաշվի առնվեն երկրի ազգային շահերը։ Այս մասին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է Իրանի գավառների նահանգապետերի հետ հանդիպման ժամանակ։
«Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների հետ բանակցություններին՝ որոշակի պայմաններում և երկրի շահերը հաշվի առնելու դեպքում մենք պատրաստ ենք համաձայնության»,- նրա խոսքերն է մեջբերում Իրանի նախագահի մամուլի ծառայությունը։
Փեզեշքիանն ընդգծել է, որ եթե ԱՄՆ-ն հրաժարվի իրավահավասար պայմաններից, Իրանը կշարունակի շարժվել սեփական ճանապարհով։