Կմասնակցի արդյոք Զելենսկին Հռոմի պապի հпւղարկավորությանը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կմասնակցի Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությանը: Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները։

Հռոմի պապի մահից հետո Զելենսկին X սոցիալական ցանցում գրել էր․

«Նա գիտեր՝ ինչպես հույս ներշնչել, և աղոթում էր Ուկրաինայում խաղաղության համար։ Սգում ենք կաթոլիկ աշխարհի և բոլոր քրիստոնյաների հետ, ովքեր ապավինում էին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հոգևոր աջակցությանը: Հավերժ հիշատակ»։

Նշենք՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պուտինը չի ծրագրում մասնակցել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությանը։

«Ոչ, նախագահը նման ծրագրեր չունի»,— ասել էր Պեսկովը։

Կիսվել սոց․ ցանցերում